ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արվեստի բացառիկ նմուշները փրկելու հույսով

Արվեստի բացառիկ նմուշները փրկելու հույսով
18.01.2021 | 11:31

Հայտնի երկրաբան, բարեգործ Գրիգոր Գաբրիելյանցը, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը և ԱՀ մշակույթի նախարարությունն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ թշնամուն հանձնված Շուշի քաղաքում դեռևս պահպանված թանգարանային ցուցանմուշները փրկելու և տարհանելու շուրջ։ Այս մասին տեղեկացնում է artsakhpress.am-ը՝ հղում անելով news.am–ին։

Մինչև սեպտեմբերյան պատերազմը Արցախի մշակութային կենտրոն համարվող Շուշիում գործել է 4 պետական և 2 մասնավոր թանգարան։ Պատերազմի ժամանակ միայն գորգերի մասնավոր թանգարանի ցուցանմուշներն են տարհանվել քաղաքից, իսկ ՊՈԱԿ-ի կազմում գտնվող 4 թանգարաններից 3-ի ցուցանմուշները տեղափոխել են ռմբապաստարան։

«Այսօր ադրբեջանական կողմը չի էլ ցանկանում անգամ լսել Շուշիում մնացած հավաքածուները վերադարձնելու մասին, մինչդեռ այդ ամենը մեր մշակութային ժառանգությունն է և պետք է վերադարձվի մեզ։ Իմանալով թշնամու ձեռագիրը, դրական ակնկալիքներ չունենք բանակցություններից, սակայն պետք է ամեն ինչ անել եղածը փրկելու համար»,–ասել է Լուսինե Գասպարյանը, նշել, որ պարբերաբար հետևում է ադրբեջանական աղբյուրներում հրապարակված կադրերին, որոնցում երևում է, որ հրետակոծության արդյունքում թանգարանը չի ավերվել և եթե ադրբեջանական կողմը հրաժարվի նմուշները վերադարձնել կամ հայտարարի, որ դրանք չեն պահպանվել, մնում է եզրակացնել, որ գործ ունենք հերթական պատերազմական հանցագործության հետ։

Դիտվել է՝ 8194

Մեկնաբանություններ